Բավ է պառակտվել
12-02-2016 12:57

Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող լինել կիսապաշտպան. Զ. Փոստանջյան

Մարդու իրավունքների յուրաքանչյուր գործնական պաշտպանություն նաև կանխարգելիչ մեխանիզմ է, ապագայում որպեսզի թույլ չտրվի մարդու իրավունքների ոտնահարում:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողում մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ իր տեսակետն այսպես արտահայտեց ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոտանջյանը: Նա ասաց, թե շատ կարևոր է, որ պաշտպանը գնում է յուրաքանչյուր գործի հետևից, ունենում է այդ գործի հետևից գնալու արդյունքում լուծում, և այդ լուծումների միջոցով հասարակությունը սկսում է առողջանալ: «Հասարակությունը սկսում է հավատալ իր իրավունքներին և հետապնդել այդ իրավունքները: Յուրաքանչյուր դեպքի գնահատականը պետք է լինի այն, որ ոչ միայն հարցը լուծվի, այլ ովքեր որ խախտել են մարդու իրավունքները, նրանք պետք է կանգնեն դատարանի առջև և արդար դատաքննության հետևանքով ստանան պատիժ»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: Վերջինս ասաց, թե այս տարիների ընթացքում իրեն շատերն ասել են, թե ինքը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում. «Ասում էին, թե դու մնացել ես իրավապաշտպան, և շատ ուրախ եմ, որ այսօր էլ հակառակն են ասում: Ասում են, որ դու արդեն քաղական գործիչ ես, այլ ոչ թե իրավապաշտպան, հետևաբար` քո տեղը քաղաքականության մեջ է»: Եզրափակելով խոսքը՝ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Կարծում եմ, որ ես կարող եմ իրականացնել իրավապաշտպան գործունեությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպան: Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող լինել ո՛չ կիսապաշտպան, ո՛չ էլ սահմանափակված իրավունքներով անձ՝ անկախ նրանից, թե ինչպիսին են նրա վրա ճնշումները»: