Բավ է պառակտվել
01-08-2016 16:23

Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել Պավել Մանուկյանի և նրա որդու կալանավորումը

Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդի Արամի կալանավորումը, հայտնեց կալանավորների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Առաջիկայում մենք կդիմենք Վերաքննիչ դատարան` կալանավորման որոշումը բողոքարկելու համար: Մենք, բնականաբար, լուրջ սպասումներ չունենք, այնուամենայնիվ, դատարանի որոշումը համարում ենք անօրինական», - ընդգծեց Պետրոսյանը:

Փաստաբանի խոսքով, ՊՊԾ գնդի ծենքի տարածքը լքելուց հետո, Պավել Մանուկյանը սնունդ չի ընդունել: «Նա հացադուլ է հայտարարել: Մինչև այսօր նա սնունդ չի ընդունել: Մանուկյանը բազմիցս նշել է, որ եթե իր ժողովուրը գոնե մի կաթիլ արյուն թափի, նա կգնա մինչև վերջ` շարունակելով իր պայքարը», - նշեց Պետրոսյանը:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կան վիրավորներ: