Բավ է պառակտվել
21-03-2014 17:52

«Մարտի սկզբներին տեղումների սակավությունը, կլրացվի ամսվա վերջերին, երբ սպասվում են առատ տեղումներ».Հիդրոմետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում մարտ ամիսը ընթանում է եղանակային նորմալ պայմաններով, վեգետացիան սկսվել է 15-20 օր ժամկետից շուտ, ծիրանենին Արարատյան դաշտավայրում սկսել է ծաղկել մարտի 17-ից: «Բուռն ծաղկում կլինի և մինչև մարտի 24-25-ը Արարատյան դաշտավայրում ծիրանենին ամբողջությամբ ծաղկած կլինի»,- ասաց Պետրոսյանը: Ըստ անախոսի՝ հանրապետությունում առաջիկայում ցրտեր չեն սպասվում: «Մարտի առաջիկա 5 օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին Արարատյան դաշտավայրում կլինի զրոյից 2 աստիճան, սակայն բացասական ջերմաստիճան չի սպասվում»,-ասաց Զարուհի Պետրոսյանն ու հավելեց, որ մարտի սկզբներին տեղումների սակավությունը, կլրացվի ամսվա վերջերին, երբ սպասվում են առատ տեղումներ: