Բավ է պառակտվել
07-03-2016 12:07

Հայաստանում տղամարդիկ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան կանայք

Հայաստանում կանանց և տղամարդկանց աշխատավարձի միջև եղած ճեղքվածքը պայմանավորված է մի քանի ուղղություններով: Այսօր կազմակերպած ասուլիսի ժամանակ նշեց անկախ փորձագետ Նվարդ Մանասյանն՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրությանը: Նա նշեց, որ կանայք ավելի շատ կենտրոնացած են այն ոլորտներում, որտեղ աշխատավարձը միջինից ցածր է. «Կանանցից 50 և ավելի տոկոսը գյուղատնտեսությունում են, ծառայությունների, հանրային կառավարման, կրթության, առողջապահության և արվեստի ոլորտներում, որոնք ավելի քիչ մրցունակ են, իսկ օրինակ ՏՏ և ֆինանսական ոլորտում կանայք այդքան էլ ներկայացված չեն, ներկայացված լինելու դեպքում էլ ցածր վարձատրվող աշխատանք են կատարում»: Անդրադառնալով պետական հատվածին, նա ասաց, որ այդտեղ մոտ 60 տոկոսը կանայք են, իսկ դրանց 50 տոկոսից ավելին ստորին օղակներում են զբաղված: «Բարձրագույն պաշտոններում 90 տոկոսը տղամարդիկ են, որոշումների կայացման մակարդակում՝ վարչության, բաժնի պետեր նույնպես 60-ից ավելի տոկոս տղամարդիկ են»,-նշեց փորձագետը: