Բավ է պառակտվել
12-11-2014 15:59

Մինչև տարեվերջ «Նաիրիտում» կստանան աշխատավարձերը.Ե. Զախարյան

Այսօր ԱԺ-ում լրագրողներին էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտնեց, որ մինչև այս տարվա վերջ «Նաիրիտ» ընկերությունում կվճարվեն աշխատավարձերը: «Հետագա շահագործման հարցերը գտնվում են քննարկման փուլում: Մենք պետք է աշխատանք։ տանենք, որ գործարանը գործարկվի»,-պարզաբանել է նախարարը: Նա չի նշել, թե ինչ միջոցների հաշվին են վճարվելու աշխատավարձերը: Ավելի վաղ Զախարյանը հայտարարել էր, որ վճարումները կատարվել են «Երեւանի ՏԷՑ» եւ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ընկերությունների եկամուտներից: Իսկ այս անգամ, ըստ նախարարի, վճարումներն այլ միջոցներից են կատարվելու: Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսին էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է 102,8 մլրդ դրամ: Դրանից 63,1 մլրդ դրամը ԱՊՀ միջպետական բանկի պարտքն է, 8 մլրդ-ը՝ պետական բյուջեինը, իսկ աշխատավարձի գծով պարտքը կազմում է 5 մլրդ դրամ: