Բավ է պառակտվել
28-01-2014 15:04

ՙԱյսօրվա բանակը որդուս երազած ու որդուս գործը շարունակող բանակն է՚. Զարիկ մայրիկ

 Հայոց բանակի կազմավորման գործում անմոռանալի ու անգնահատելի են այն քաջազունների սխրանքները, որոնց թափած արյան գինը մեր ազատութույունն ու անկախությունն է: Այդ ասպետներից էր նաև Դուշման Վարդանը, ով կյանքի գնով ավանդեց մեզ հայրենիք ու անկախություն: Gisher.news-ն զրուցելով Վարդանի մոր՝ Զարիկ մայրիկի հետ փորձեց պարզել արդյոք այսպիսիին էր Վարդանի երազած բանակը:

ՙԱյսօրվա բանակը որդուս երազած ու որդուս գործը շարունակող բանակն է՚,- նշեց Զարիկ մայրիկն ու հիշեցրեց, որ հենց այս պահին մեկ այլ վայրում հայ մայրը Դուշման Վարդանի ու Արմեն Հովհաննիսյանի գործ շարունակող որդի է ծնում:

ՙՀայ զինվորին միայն սիրելը քիչ է, նրան պաշտել ու փառաբանել է պետք, և այսօր հայոց բանակին բացի սեփական ժողովրդի սիրուց ու նվիրումից ոչինչ պետք չէ՚, - համոզված է Տիկին Զարկը: Ըստ նրա, ընդամենը մի բարի խոսքը, սերն ու ջերմություն կարող ոգևորել ու ոգեշնչել հայ զինվորին:

ՙՄենք հիանալի երիտասրդություն ունենք, խելացի, իմաստուն, նպատակասլաց ու զարգացած և տեղին չէ նրանց ամեն առիթով թերագնահատելն ու թևաթափ անելը՚,- ասաց Դուշման Վարդանի մայրը: ՙԵկեք լավատես լինենք, տեսնենք վաղվա հաղթանակներն ու հզորացած ու անկոտրուն ապագան, սա է առաջընթացի միակ ուղին՚, - համոզված է Զարիկ մայրիկը:

Նրա խոսքով՝ իշխանությունները գալսի ու գնում են բանակն ու մայր հողն են մնայուն:

Ավարտելով զրույց Տիկին Զարիկն ասաց. ՙՓառք ու պատիվ Արմենին, նրա ընտանիքին, այս պահին դիրքերը պահող հայ զինվորին, իր տունն ու հայրենիքը չլքող հայ մարդուն՚: