Բավ է պառակտվել
19-04-2014 14:42

«Մենք սպասում ենք Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանին, որ օկուպացումից ազատենք մեր հողերը». Ադրբեջանի Պն

Նախչըվանում անցկացված լայնամասշտաբ զորավարժություններին անրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտատարել է, որ դինամիկ զարգացող Նախչըվանը պետք է հուսալի պաշտպանվի ու պաշտպանվում է:Նախարարը նշել է, որ Նախչըվանում, ինչպես և մյուս տարածաշրջաններում պետք է ուշադրություն հրավիրվի ռազմական կառույցների զարգացմանը: «Զորավարժություններն ապացուցում են՝ անձնակազմի մոտ բարձր տրամադրվածության առկայությունը: Նրանք պատրաստ են կանխել ցանկացած հարձակում, կատարել ցանկացած հանձնարարություն»: Զ. Հասանովը ընդգծել է նաև, որ նրանք պատրաստ են Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով ցանկացած պահին օկուպացումից ազատել մեր հողերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ անցկացրեց Նախիջևանում: