Բավ է պառակտվել
02-11-2014 12:31

«Օրենքով գող» Զապը սուր արյունահոսությամբ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ

Քրեական հեղինակություն Զապին՝ Անդրանիկ Սողոյանին, երեկ՝ հոկտեմբերի 31-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու փոխարեն տարել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կենտրոնից հայտնեցին, որ Զապն իրենց մոտ էր տեղափոխվել ստամոքս-աղիքային տրակտի սուր արյունահոսության պատճառով:

«Մի քանի ժամ մնաց ու դուրս գրվեց»,- ասացին հիվանդանոցից:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 31-ի ուշ երեկոյան որոշում է կայացրել՝ կալանավորելու քրեական հեղինակություն Զապին՝ Անդրանիկ Սողոյանին:

Հիշեցնենք, որ 46-ամյա Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի /սպանութուն/, 235-րդ հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա եւ հայտարարվել միջազգային հետախուզում: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Խորենացի փողոցից հայտնաբերել եւ բերման էին ենթարկել Անդրանիկ Սողոյանին: