Բավ է պառակտվել
22-09-2016 10:01

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին ցրտահարություն է սպասվում

Առաջիկա օրերին եղանակը չափազանց տհաճ անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին։

«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 9-10 աստիճանով», – Facebook–յան էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա, մասնավորապես, նշել է, Սկանդինավիայի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում ցուրտ մթնոլորտային ճակատ: Այսօր երեկոյան ժամերին և գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, վաղը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում ժամանակ առ ժամանակ, իսկ մյուս մարզերում երեկոյան ժամերին կրկին սպասվում է անձրև և ամպրոպ։

Սուրենյանի հաղորդմամբ`սեպտեմբերի 24-ին, այդ ճակատի ներխուժմամբ պայմանավորված, երկրի ողջ տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ:

Սեպտեմբերի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ը էապես չի փոխվի, սեպտեմբերի 24-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով, իսկ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչի հետևանքով այդ գիշեր Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում օդում սպասվում է -2...-3 աստիճան: