Բավ է պառակտվել
19-10-2013 11:49

Երկրաշարժ ՀՀ տարածքում

Հոկտեմբերի 18 -ին տեղական ժամանակով 22.57-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության՝ 44.130: Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: