Բավ է պառակտվել
15-01-2015 09:27

Պերմյակովը գտնվում է Հայաստանում. ՌԴ ՊՆ փոխնախարար

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կոմիտեն ավարտել է ներքին ծառայողական հետաքննության աշխատանքները 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում, և բոլոր մեղավորները հայտնաբերվել են: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինը ՀՀ ՊՆ առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցի ժամանակ: Ինչպես հայտնել է Հայաստանի ՊՆ մամլո ծառայությունը, Արկադի Բախինը հաղորդել է, որ 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի շրջանակներում, գտնվում է Հայաստանի տարածքում: Հաղորդագրության մեջ նշվել է, որ քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացվեն ՀՀ ևՌԴ իրավապահ մարմինների կողմից: 

Հիշեցնենք, որ առավոտյան՝ հունվարի 12-ին, Գյումրիում՝ Մյասնիկյանի 188 հասցեով գտնվող տանը սպանվել են Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, այդ թվում նաև 2-ամյա աղջիկ: Ընտանիքից ողջ է մնացելմիայն վեց ամսեկան փոքրիկը, ում իրավապահները հայտնաբերել են կրծքավանդակի հատվածում ծանր կտրող-ծակող հարվածներով: Այդ սարսափելի ոճրագործության հիմնական կասկածյալն է հանդիսանում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, որը փախուստի էր դիմել ռազմաբազայից: Նույն գիշերը ռուսաստանյան իրավապահները ձերբակալել են կասկածյալին հայ-թուրքական սահմանին՝, Բայանդուր և Երազղավորս գյուղերի մոտ, սահմանը հատելու պահին, այնուհետևփոխանցել են նրան 102-րդ ռուսաստանյան ռազմաբազային: Հարցաքննության արդյունքում Պերմյակովը խոստովանել է հանցանքը: Որոշվել էր, որ Պերմյակովի գործը կհետաքննի ռուսաստանյան կողմը: