Բավ է պառակտվել
06-02-2015 11:03

Գյումրիի սպանության հարցով փակ լսումները հետաձգվել են

Գյումրիի ողբերգական իրադարձությունների հարցով փակ խորհրդարանական լսումները հետաձգվել են, քանի որ մի շարք պատգամավորներ կուղևորվեն Արցախ Բերձորում տեղի ունեցած պատահարը քննարկելու: Պատգամավորները պնդում են, որպեսզի փակ լսումներ կազմակերպվեն, քանի որ նախկինում կազմակերպված բաց լսումների շրջանակներում Հայաստանի Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ ստույգ տեղեկություներ չեն հնչեցվել: Բացի այդ Գյումրիի սպանության գործի շուրջ նոր իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես, խոսքը հայկական կողմին գործի վարույթը փոխանցելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի կողմից իր ռուսաստանյան գործընկերոջը ուղղված խնդրագրի մասին է: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ԳՅումրիում սպանվել է մեկ ընտանիքի յոթ անդամ: Զոհվածների թվում են նաև երկու երեխա՝ 1,5 տարեկան և 6 ամսեկան փոքրիկներ: Սպանության մեջ մեղադրվում է ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: