Բավ է պառակտվել
01-12-2015 11:20

«Կոշ» ՔՀ-ում հայտնաբերվել է 31-ամյա դատապարտյալի կախված դին

Երկուշաբթի, նոյեմբերի 30-ին, ժամը 16:30-ի սահմաններում «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ճաշարանի սանհանգույցում հայտնաբերվել է կալանավոր, 31-ամյա Ռոբերտ Գրիգորյանի դին: Վերջինս բնակվում էր Երևան քաղաքի Ազատության պողոտայում և դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման 2013 թվականի մարտի 4-ին և մեղադրվում էր ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1,1 կետի, 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի 1.1 կետի հատկանիշներով: «Նախկինում դատապարտված է եղել և ազատազրկվել էր 8 տարի: Նրա դին հայտնաբերվել է երկաթե ծորակի փականից կտորով կախված վիճակում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել»,-ասված է հրապարակման մեջ: