Բավ է պառակտվել
05-04-2016 09:12

Լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Կոթի բնակավայրերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից gisher.news-ին  հայտնում են, որ ադրբեջանական կողմը հայ դիրքապահների եւ բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 եւ 82մմ ականանետեր: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.): ՀՀ զինված ուժերը դրսեւորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը: