Բավ է պառակտվել
19-04-2016 08:54

Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետած անձը

Ապրիլի 15-ին ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան ուղղությամբ նետվել է ուսումնական նռնակ

Ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ կասկածվող անձը,  հայտնեց Ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը։

Շենգավիթ վարչական շրջանում ձերբակալված անձը 32-ամյա Հովհաննես Մուրադյանն է:

Ապրիլի 15-ին, ժամը 18:25-ի սահմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նետվել է ուսումնական նռնակ՝ բակի գլխավոր մուտքի ուղղությամբ:
Դեպքի առթիվ Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: