Բավ է պառակտվել
10-04-2014 18:53

Զադորնովին ցանկանում են զրկել Լատվիայի կացության իրավունքից

Ռուսաստանյան երգիծաբան Միխաիլ Զադորնովը զարմացած չէ լատվիական իշխանությունների կողմից իրեն կացության իրավունքից զրկելու հարցը ուսումնասիրելու կապակցությամբ: Այդ որոշումը կապված է Զադորնովի՝ Ոկրաինայում տեղծված իրավիճակի վերաբերյալ մոտեցման հետ:
"Վերլուծե'ք: Լատվիայում զանգվածային մարդասպանություններում մասնակցություն ունեցած մարդկանց համար մեծ պատիվներ են նախատեսված, իսկ ինձ՝ Յուրմալայի փառատոնի կազմակերպչիս, ով գրադարան է բացել, գումարներ է հատկացնում լատվիացի և ռուս երեխաների վիրահատումների համար, աջակցում է մանկատներին և պանսիոնատներին, ներառել են "սև ցուցակի" մեջ, այսինքն, հավասարեցրել են ահաբեկիչներին: Այս որոշումը բացի ժպիտից ոչինչ չի առաջացնում", - ասել է Զադորնովը "Вести сегодня" թերթի էլեկտրոնային տարբերակին տված իր հարցազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ զարմացած չէ լատվիական իշխանությունների որոշման կապակցությամբ:

Լատվիայի Սեյմի հանձնաժողովը չորեքշաբթի խնդրանք է ստացել երկրի բնակիչներից զրկել ռուսաստանյան գրող Միխաիլ Զադորնովին Լատվիայի կացության իրավունքից, հայտնել է Baltkom ռադիոկայանը:
Ավելի վաղ Զադորնովը հրապարակավ հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանին Ղրիմի միացմանը: Երգիծաբանին կացության իրավունքից զրկելու մասին խնդրանքը կփոխանցվի ՆԳՆ ուսումնասիրման համար: