Բավ է պառակտվել
18-03-2015 09:02

Ձերբակալվել է «Երրորդմասցի Լյովիկի» սպանության մեջ մեղադրվողի ընկերներից մեկը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա ընկերների սպանության գործով ձերբակալվածների թիվը հասնում է 5-ի: Նրանք բոլորը ձերբակալված են սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Իրավապահները առայժմ որոնում են «Գաստիկին», «Ծգլին» եւ «Տլեին»: Երեկ ձերբակալվել է նաեւ Ծգլի մտերիմ ընկերը՝ Հարություն Խաչիկյանը, ով ավելի շատ հայտնի է Գաբի մականվամբ: Նա ձերբակալվել է մեկ այլ գործի շրջանակներում՝ ապօրինի զենք, զինամթերք կրելու կասկածանքով: