Բավ է պառակտվել
05-08-2015 11:20

Ձերբակալվածը հայնտել է ոստիկանների կողմից բռնության գործադրման մասին

Հայաստանի հատուկ քննաչական ծառայությունը քննում է բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնության հնարավոր կիրառման գործը:
Ինչպես հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը, ոստիկանության աշխատակից Ալբերտ Տ.-ն 2015թ. հուլիսի 17-ի 02:20-ին հերթապահություն անցկացնելիս նկատել է մի խումբ անձնաց, ովքեր խանգարում էին հասարակական կարգուկանոնը և բարձր հայհոյանքներ էին օգտագործում: Քաղաքացիները բերման էին ենթարկվել:
Իր հերթին բերման ենթարկված Սարգիս Պ.-ն հայնտել է, որ ոստիկանական բաժանմունքում իր նկատմամբ բռնություն է կիրառվել: Հարուցվել է քրեական գործ հասարակական կարգուկանոնի խախտման և ծառայողական լիազորությունների չարաշահման գծով: