Բավ է պառակտվել
29-08-2016 18:17

Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացին կարող է լքել Հայաստանը

Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ում երևանյան դատարանը հրաժարվեց կալանավորել ԱՄՆ–ի հարցումով, կարող է անարգել լքել Հայաստանը, ասել նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը։

«Դատարանը հրաժարվեց կալանավորել Միրոնովին, նա բացարձակ ազատ է և կարող է լքել Հայաստանը»,– ասել է Ներսիսյանը։

Պաշտպանը հայտնել է նաև, որ առնվազն մինչև օգոստոսի 30–ը Միրոնովը կմնա Երևանում։

«Այսօր նա հաստատ Երևանում է, եթե գլխավոր քարտուղարը խնդրի, նա կներկայանա»,– ասել է Ներսիսյանը, նշելով, որ իր պաշտպանյալի հանձնման հարցը դեռ փակ չէ։

Ավելի վաղ երկուշաբթի Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Միրոնովը մեղադրվում է ԱՄՆ ՔՕ մի շարք հոդվածներով։

«Օգոստոսի 26-ին ժամը 16.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից», - նշվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, Ս. Միրոնովը մեղադրվում է ԱՄՆ ՔՕ-ի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդվածների (զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն), 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդվածի (զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ), 18-րդ գլխի 1956-րդ հոդվածի «h» և «a» կետերի և 3551-րդ հոդվածի (փողերի լվացման նախնական համաձայնություն), 18-րդ գլխի 1956-րդ հոդվածի «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ (փողերի լվացում) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Քիչ առաջ փակ ռեժիմով անցկացված դատական նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ԱՄՆ իշխանությունների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի կալանավորման մասին միջնորդությունը և ազատեց Միրոնովին։