Բավ է պառակտվել
25-11-2015 10:13

Ահաբեկություն նախապատրաստող տասը զինված մարդ է վնասազերծվել Նորք Մարաշում

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Երևանում ահաբեկություններ նախապատրաստող զինված խմբի: Գործողությունն անցկացվել է Նորք Մարաշ վարչական շրջանի առանձնատներից մեկում։ Խումբը զինված էր ժամանակակից զենքով, պայթուցիկով և մտադիր էր ահաբեկություններ իրականացնել մայրաքաղաքում։ Գործողության ընթացքում տուժածներ չեն եղել։ Հաղորդման մեջ նշվում է, որ տասը ձերբակալվածների մեծամասնությունն օտարերկրացիներ են, նրանցից երեքը` կանայք։