Բավ է պառակտվել
01-09-2015 14:00

Ռոստովում ձերբակալվել է հայ երիտասարդին ծեծի ենթարկածներից մեկը

ՌԴ Ռոստովի մարզում իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել 23 ամյա հայ երիտասարդի նկատմամբ հաշվեհարդար իրականացրածերից մեկը:  Բերման ենթարկվածը 46 ամյա ոմն Անդրեյ Զ-ն է, ում հարցաքննության ընթացքում մատնացույց են արել միանգամից մի քանի վկաներ: Տեղեկացվում է, որ կասկածյալը ոստիկանապական բաժանմունք է ներկայացել իր փաստաբանի հետ մեկտեղ և հրաժարվել է որևէ ցուցմունք տալ` հղում անեով սահմանադրության 51-րդ հոդվածին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խնջույքի ավարտին ավելի քան 100 ռուսներ հարձակվել և ծեծի են ենթարկել հայազգի 23 ամյա տղային, ով իր «Ֆորդ Ֆոկուս» մեքենայով բախվել էր կայանտեղիում կայանած խնջույքի մասնակիցներից 5-ի մեքենաներին: Ծեծի արդյունքում Ռաֆայել Խալաթյանը ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից գլխի շրջանում ստացված հարվածը ճակատագրական էր երիտասարդի համար: Ծեծից ժամեր անց նա մահացել էր հիվանդանոցում: Միաժամանակ հաղորդվում է, որ երիատասարդը ամուսնացած էր, ուներ վեց ամսական աղջիկ երեխա: