Բավ է պառակտվել
07-12-2015 10:33

Հարբած վիճակում մեքենա վարելու համար կուղարկեն պարտադիր բուժման

ՌԴ առողջապահության նախարարությունը օրենք է պատրաստում, ըստ որի հարբած վիճակում մեքենա վարող վարորդներին ոչ միայն զրկվելու են վարորդական իրավունքից և տուգանելու են, այլ նաև ուղարկելու են վերականգնման պետական առողջապահական հիմնարկներում: Բացի այդ, մեղավոր վարորդները պարբերաբար պետք է այցելեն բժշկին, արյան մեջ ալկոհոլի առկայությունը ախտորոշելու համար: Իսկ վարորդական իրավունքը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե այդ ախտորոշման արդյունքները բացասական լինեն:

ՌԴ Առողջապահության նախարարության մասնագետները նոր դաշնային օրենք են մշակել հարբած վիճակում մեքենայի ղեկին նստելու դեպքրերի կանխարգելման նպատակով: 
Ըստ փաստաթղթի, եթե վարորդին բռնեն հարբած վիճակում, նա ստիպված է լինելու «դիմել պետական կամ համայնքային բժշկական կազմակերպությանը ախտորոշիչ բուժում ստանալու նպատակով, կամ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու, կապված ալկոհոլի կամ թմրանյութերի սպառման հետ»:
Ինչպես պարզաբանել է Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Եվգենի Բրյունը, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեղավոր վարորդներին ոչ միայն կզրկեն իրավունքներից և կտուգանեն, այլ նրանք պետք է առաջնային ախտորոշում անցնեն հիվանդանոցում: Այս գործընթացը վերահսկելու է, որ Դաշնային կարգադրիչ ծառայությունը:
Հետագա միջոցառումները կախված կլինեն հետազոտության արդյունքներից: Եթե ավտոսիրահարը հազվադեպ է խմում` նա պետք է կանխարգելիչ դասախոսություններ լսի, իսկ եթե պարզվի, որ նա հարբեցող է, ապա նա կուղղորդվի պատշաճ բուժման, ինչպես նաև կհաշվառվի թմրամոլության դիսպանսերում:
«Այսպիսով, մենք կունենանք վարորդի ամբողջական պատմությունը. ինչպես է նա բուժվում, ինչ դասախոսություններ է լսել, և հետո ինչպես է իրեն պահել: Ըստ արդյունքների կտրվի վկայական, որ այդ վարորդը խելքը գլուխն է հավաքել և վարորդական իրավունքը կարելի է վերադարձնել», - եզրափակել է Եվգենի Բրյունը: