30-04-2016 11:47

3 ամսում Հայաստան է այցելել 252 հազար զբոսաշրջիկ,ԱՎԾ

2016թ. հունվար- մարտ ամիսներին Հայաստան է այցելել 252 հազար 506 զբոսաշրջիկ: Այս մասին news.gisher.ru-ն տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայության կայքից: 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 8.6%-ով: 2016թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 227 հազար 499 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.9% -ով: