Բավ է պառակտվել
23-12-2015 16:42

Երևանում հետիոտներին վրաերթի ենթարկած տրոլեյբուսի վարորդը կին է եղել

Չորեքշաբթի առավոտյան երկու հետիոտների վրաերթի ենթարկած տրոլեյբուսի վարորդը կին է եղել։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից։ Տրոլեյբուսի վարորդը Էլմիրա Մանյանն է, ով Հայաստանում տրոլեյբուս վարող միակ կին վարորդն է։ Կոմիտասի շուկայի մոտ տեղի ունեցած ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացվել է չորեքշաբթի առավոտյան ժամը 07։54–ին։ Թիվ 10 երթուղու տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ Ս. Ս.-ն (ծնվ. 1953թ). տեղափոխվել է «Ս.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 1953 թ.–ին ծնված Էլմիրա Մանյանն ավելի քան 30 տարվա ստաժ ունեցող վարորդ է։ Ականատեսների վկայությամբ` կանայք փողոցն անցել են հետիոտնի համար չնախատեսված հատվածով։