Բավ է պառակտվել
05-04-2016 20:12

Վերջին օրերին հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր

Վերջին չորս օրերի մարտերի ընթացքում, այսօր՝ ապրիլի 4-ի դրությամբ հայկական կողմն ունի 29 զոհ, 28 անհետ կորած, 101 վիրավոր: Այդ մասին Ստեփանակերտում օպերատիվ կենտրոնում կայացած ասուլիսում ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Գնդապետի խոսքով, Ադրբեջանի զոհերը մոտ 2 հազարն են: ՊԲ ներկայացուցիչը նշեց, թե հետախուզությունը հեռախոսազրույց է որսացել, որն ապացուցում է այդ տվյալների իսկությունը: Ադրբեջանի կորուստներն են՝ մոտ երեք տասնյակ տանկ, 2 ուղղաթիռ, 4 ՀՄՄ, 12 անօդաչու սարք եւ մեկ «Գրադ» կայանք: