Բավ է պառակտվել
21-04-2016 10:44

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը անկանոն կրակ է բացել Տավուշում հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ: Հայաստանի ՊՆ-ից  հայտնում են, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ: