Բավ է պառակտվել
09-01-2015 11:46

Շփման գծում նկատվել է լարվածության նվազման միտում. ԼՂՀ ՊԲ

Հունվարի 8-ին եւ լույս 9-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում: Այսպես, նշված ժամակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մոտ 180 խախտում, ինչի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1700 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են պահպանել շուրջօրյա զգոնություն եւ աչալրջություն` օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ: