Բավ է պառակտվել
02-12-2014 15:15

Երևանում մեկ շաբաթում 230 տղա և 179 աղջիկ է ծնվել

Նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 40037 քաղաքացի: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4498 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 886 քաղաքացի:Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 409 երեխա` 230 տղա և 179 աղջիկ: