Բավ է պառակտվել
10-01-2015 14:09

Հակառակորդը 2500 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2500 անգամ: Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ադրբեջանական կողմն այս ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82մմ ականանետերից /26 արկ/ եւ ՌՊԳ-7 /17 արկ/, ԳՊ-25 /2 արկ/ ու ԱԳՍ-17 /6 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 25000 կրակոց: Առաջնագծում նկատված լարվածությունը շաբաթվա վերջում սկսել է նվազել: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: