Բավ է պառակտվել
14-01-2016 13:11

Յուրի Լուժկովը պսակադրվել է Ելենա Բատուրինայի հետ

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը եկեղեցական կարգով պսակադրվել է իր կնոջ` Ելենա Բատուրինայի հետ: 
Արարողությունը տեղի է ունեցել զույգի` Մերձմոսկովյան շրջանում գտնվող տանը կից կառուցված եկեղեցում: 
Լրագրողի այն հարցին, թե տվյալ որոշումն ինչով էր պայմանավորված՝ Լուժկովը պատասխանել է. «Մենք հանդերձյալ աշխարհում էլ ենք ուզում միասին լինել»: 
Հիշեցնենք, որ Լուժկովը 18 տարի` 1992-2010թթ., զբաղեցրել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը։