14-10-2014 08:56

Ամանորին ընկույզի գինը կհասնի կիլոգրամը 15 հազարի

«Շուկաներում և խանութներում ընկույզը վաճառվում է անբնական բարձր գնով, և, ըստ փորձագետների, այդ գնաճը դեռ կարող է շարունակվել այն աստիճան, որ Ամանորի նախաշեմին ընկույզի միջուկի գինը հասնի կիլոգրամը 15 հազարի: 
Այս ամենը պայմանավորված է Հայաստանում և ընդհանրապես աշխարհում ընկույզի ցածր բերքատվությամբ: 
Այսօր արդեն ընկույզի միջուկը Երևանի Փակ շուկայում վաճառվում է կիլոգրամը 9 հազար դրամով: Նման գին երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք չի արձանագրվել»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը: