Բավ է պառակտվել
09-06-2014 15:25

Այսօր Ընկերների միջազգային օրն է

Այսօր Ընկերների միջազգային օրն է: Օրը սկսել են նշել 1935թ-ից, ԱՄՆ-ում: Այդ օրվանից այն նշվում է ամեն տարի: Տարիների ընթացքում տոնը մեծ տարածում է ստացել, եւ այսօր այն տոնում են աշխարհի շատ երկրներում: Օրն անհրաժեշտ է անցկացնել ընկերների հետ, հայտնել նրանց նկատմամբ տածած սերն ու հարգանքը:Բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում մեծարել են ընկերությունը` որպես սոցիալական և բարոյական մեծագույն արժեք: Կարևոր է հիշել, որ ընկերոջ գաղափարն այնքան կարևոր է հասրակության համար, որ քիչ չեն նրանց նվիրված ասույթները. «Ասա ով է ընկերդ, ասեմ, ով ես դու», «Հին ընկերը լավ է, քան 2 նորը», «Իսկական ընկերը կարիքի մեջ է երևում» և այլն: Gisher.news-ն շնորհավորում է բոլորի ընկերներին, ընկերասերներին ու ընկերությունը գնահատողներին օրա կապակցությամբ: