10-11-2014 14:24

Երիտասարդին պահելն առավել կարևոր է, քան ղարաբաղյան հիմանհարցը կամ Հայ դատը.սոցիոլոգ

«Երիտասարդ պետք է ունենա ավյուն, եռանդ, նպատակասլացություն, որպեսզի ցանկացած պարագայում կարողանա իրեն դրսևորել։ Այսօրվա հայ երիտասարդը բազմակողմանի կրթված է, նա անընդհատ ձգտում են նորին, լավին, զարգանալուն», – այսօր երիտասարդների օրվան նվիրված ասուլիսի ժամանակ նշեց հոգեբան Աննա Բադալյանը։ Ասուլիսին նեկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ անդրադառնալով երիտասարդության հիմնախնդիրներին, նշեց, որ որքան շատանում են սոցիալական խնդիրները, որքան բարձրանում է գիտատեխնիկական նվաճումների դերը հասարակության մեջ, այնքան ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ լինում այս գիտելիքները սերտելու և հասարակության լիարժեք անդամ դառնալու համար. «Այս առնչությամբ երիտասարդության խնդիրը կապված է բնակչության ծերության հետ»։ Սոցիոլոգի խոսքով՝ հիմա Հայաստանում ծերերի թիվը հասնում է 17 տոկոսի. «Ոչ թե նրանք շատացել են, այլ կրճատվում է երիտասարդների թիվը։ Երեսուն տարի հետո ծերերի թիվը կկրկնապատկվի։ Դա նշանակում է, որ ներկայիս երիտասարդությունը, որը հիմա մտնում է ակտիվ տնտեսական գործունեության մեջ, նրանց վրա ավելի ծանր բեռ կընկնի»։
News.gisher.ru-ի այն հարցին թե ո՞րն է երիտասարդի համար մեկ խնդիրը ՀՀ-ում, Պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Ինքագնահատականը. մեր երիտասարդներն այսօր կամ գերագնահատում են իրենց, կամ թերագանհատում: Ասեմ ավելին՝ մեզ համար հիմա առավել կարևոր խնդիրը ոչ թե ղարաբաղյան հիմանհարցն է կամ Հայ դատը, այլ հայ երիտասարդին պահելը»:
Նշենք, որ նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Տոնը սահմանվել է 1945 թվականին։ Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։