Բավ է պառակտվել
05-03-2015 09:11

Երևանում փրկարարները և ոստիկանները ինքնասպանություն են կանխել

Երևանում փրկարարների և ոստիկանների համատեղ ջանքերով հաջողվել է ինքնասպանություն կանխել: Ինչպես հայտնում են ՀՀ Փրկարար ծառայության մամլո ծառայությունից, նախօրեին՝ 20:23-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ իրեն նետելով Հաղթանակի կամրջից: Կանչով դեպքի վայր ժամանած փրկարարները և ոստիկանները կանխել են 27-ամյա երիտասարդ տղամարդու ինքնասպանությունը: Երիտասարդին տեղափոխել են ոստիկանության բաժին: