Բավ է պառակտվել
05-03-2015 13:07

Երևանը 183-ն է քաղաքների կենսակերպի մակարդակի վարկանիշում

Երևանը զբաղեցնում է 183-րդ հորիզոնականը ամերիկյան Mercer ընկերության կողմից կազմած աշխարհի քաղաքների կենսակերպի մակարդակի վարկանիշում: Mercer-ի ցուցակը հիմնված է 39 կետից բաղկացած աշխարհի 230 քաղաքի համեմատական հետազոտման արդյունքների վրա: Սույն կետերի թվում են հանցագործության մակարդակը, քաղաքական կայունությունը, բուժօգնության որակը, բանկային ծառայությունները, տրանսպորտային համակարգի հարմարավետությունը, սրճարանների և ռեստորանների, հանգստյան վայրերի առկայությունը և այլն: Հարևան երկրների մայրաքաղաքները՝ Թբիլիսին և Բաքուն, ավելի ցածր հորիզոնականներում են հայտնվել՝ համապատասխանաբար 194-րդ և 197-րդ տեղում: Առաջին հորիզոնականը գրավել է Վիեննան, որին հաջորդում են Ցյուրիխը և Օքլանդը (Նոր Զելանդիա): Վերջին տեղում հայտնվել է Բաղդադը: