Բավ է պառակտվել
15-06-2015 20:31

Երևանը, որպես քույր քաղաք, իր օգնությունն է առաջարկել Թբիլիսիին

Երևանը, որպես քույր քաղաք, իր օգնությունն է առաջարկել Թբիլիսիին, առաջարկելով Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիներին բերել Երեւան:
Քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղին ու դրա հետեւանքով քույր քաղաքի կենդանաբանական այգու ավերմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ արդեն իսկ Թբիլիսիում են գտնվում Երեւանի կենդանաբանական այգու մասնագետները՝ տեղում գործընկերներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Քաղաքապետը նաեւ նշել է, որ Թբիլիսիի գործընկերներին է փոխանցվել տեղի կենդանաբանական այգու անօթեւան մնացած կենդանիներին Երեւանի կենդանաբանական այգում ապաստան տրամադրելու պատրաստակամությունը: