Բավ է պառակտվել
01-07-2015 15:53

Ջրի սակագինը կմնա անփոփոխ

«Երևան ջուր» ընկերությունը որոշել է անփոփոխ թողնել ջրի սակագինը և համապատասխան գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: «Երևան ջուր» ընկերությունը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղարկված նոր գրության մեջ մասնավորապես նշում է. «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015 թթ.) ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնելով այս հանգամանքը և ելնելով ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումների պայմաններում հաճախորդների բեռը թեթևացնելու անհրաժեշտությունից, «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չպնդել սակագնի ավելացումը և այն թողնել անփոփոխ»: