Բավ է պառակտվել
14-05-2017 14:46

Երևանի ավագանու ընտրություններին 14.00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 25,4% է. ԿԸՀ

Տեղական ժամանակով ժամը 14:00-ի տվյալներով Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է 210 903 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվաքանակի 25,4%-ը, այս մասին հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Նրա խոսքերով, մայրաքաղաքի ընտրական ռեգիստրում գրանցված է 842 147 քաղաքացի:
ԿԸՀ տվյալների համաձայն, ժամը14:00 –ի դրությամբ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում քվեարկել է ընտրողների 28,31%-ը, Ավանում՝ 36,1%-ը, Արաբկիրում՝ 22,5%-ը, Մալաթիա-Սեբաստիայում՝ 20,76%-ը, Նոր- Նորքում՝ 23,87%,-ը, Նորք-Մարաշում՝ 30,21%-ը, Նուբարաշենում՝ 31,26%-ը, Շենգավիթում՝ 29,97%-ը, Քանաքեռ- Զեյթունում՝ 18,63%-ը:
Երևանի ավագանու ներկայիս ընտրություններին մասնակցում են իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ընդդիմադիր «Ելք» դաշինքը, և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:Երևանի ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով և կազմված է լինում 65 անդամից:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, « Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ « Երկիր ծիրանի» կուսակցությանը՝ նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը: