Բավ է պառակտվել
14-05-2017 18:56

17.00 –ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը 34,52% է. ԿԸՀ

Ժամը 17:00-ի տվյալներով Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է 290 737 մարդ, կամ այլ կերպ ասած ընտրության իրավունք ունեցողների 34,52%-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
ԿԸՀ տվյալների համաձայն, ժամը17.00 –ի դրությամբ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում քվեարկել է ընտրողների 38,5% -ը, Ավանում՝ 46,72%, Արաբկիրում՝ 32,72%, Դավթաշենում՝ 35,97%, Էրեբունիում՝ 34,96%, Կենտրոնում՝ 31,47%, Մալաթիա-Սեբաստիայում՝ 27,6%, Նոր- Նորքում՝ 33,78%, Նորք-Մարաշում՝ 42,13%, Նուբարաշենում՝ 44,2%, Շենգավիթում՝ 40,23%, Քանաքեռ- Զեյթունում՝ 27,8%:
Տեղեկացնենք, որ մայրաքաղաքի ընտրական ռեգիստրում ներառված է 842 147 քաղաքացի:
Երևանի ավագանու ներկայիս ընտրություններին մասնակցում են իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ընդդիմադիր «Ելք» դաշինքը, և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:Երևանի ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով և կազմված է լինում 65 անդամից:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, « Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ « Երկիր ծիրանի» կուսակցությանը՝ նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը: