Բավ է պառակտվել
02-04-2017 17:00

Խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիների մասնակցությունը 60,86% է. ԿԸՀ

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է 1 մլն 574 947 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 60,86%-ը, այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ-ի տվյալներով ընտրության իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների թիվը կազմում է 2 587 706 հոգի:
Ապրիլի 2-ին Հայաստանում անցնել են 6-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որին մասնակցել են հինգ կուսակցություն և չորս կուսակցական դաշինք: Դրանք առաջին ընտրություններն են՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնցով նախատեսվում է 2018թ. գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո անցում կատարել կառավարման Խորհրդարանական համակարգին:
« Երևանի չորս ընտրական շրջաններում քվեարկել են. առաջինում՝ 60,69% ընտրող(111 516), երկրորդում՝ 59,51% (126 471), երրորդում՝ 58,34% (130 878), և չորրորդում՝ 55,37% (115 590)»,- հայտնել է Մուկուչյանը լրագրողներին:
ԿԸՀ-ի տվյալներով Արարատի մարզում քվեարկել է ընտրողների 68,45%-ը (151 622), Արմավիրում՝55,53% (128 844), Արագածոտնի մարզում՝ 66,55% (77 739), Գեղարքունիքում՝ 67% (128 416), Լոռու մարզում՝– 57,96% (138 114),Կոտայքում՝ 59,04% (140 761), Շիրակի մարզում– 57,76% (133 246), Վանաձորի և Սյունիքի մարզերում՝ 66,91% (108 697), և Տավուշի մարզում 66,39% (73 053):
Ընտրություններին մասնակցում են հինգ կուսակցություն և չորս կուսակցական դաշինք. «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, ՀՅԴ–ն , ՀՀԿ-ն,Կոմունիստական կուսակցությունը, «Ելք» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, «ՀԱԿ–ՀԺԿ» դաշինքը:


Սա առաջին համապետական ընտրություններն են՝ 2015թ. Սահմանադրական փոփոխություններից հետո, որոնցով նախատեսվում է 2018 թ. գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո անցում կառավարման խորհրդարանական կարգին:
Ընտրությունների ընթացքին հետևել են 28 հազ. դիտորդ՝ 49 տեղական հասարակական կազմակերպություններից, և 640 դիտորդ վեց միջազգային կազմակերպություններից՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեա և Եվրոպական խորհրդարան։