Բավ է պառակտվել
23-11-2016 08:09

Պարզ, բայց ցուրտ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամենացուրտը կլինի Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև  Վայոց ձորի և Արագածոտնի լեռներում, որտեղ օդի ջերմաստիճանը գիշերը կիջնի մինչև 15-20 աստիճան զրոյից ցածր:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -6-8, իսկ վաղը ցերեկը՝ +3+5 աստիճան տաքություն: