Բավ է պառակտվել
11-07-2015 09:50

Գերման Ստերլիգովը իր նոր կյանքի մասին

Այսօր մենք ալրաղաց ձեռք բերեցինք, այժմ ես արդեն ղարաբաղցի ալյուր արտադրող եմ: Անդրադառնալով իր` Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատելուն` նշել է ռուսաստանցի հայտնի գործարար Գերման Ստերլիգովը: «Այսօր մենք աղացել ենք ալյուրի առաջին պարկը և վաղը ես այն արդեն կկարողանամ վաճառել: Դա կլինի Ղարաբաղում վաստակած իմ առաջին գումարը, այնպես որ մենք հետայսու ապրելու միջոց ունենք»,- նշել է Ստերլիգովը: Աղբյուրի փոխանցմամբ` Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում զբաղված է իր ֆերմայի համար համապատասխան տարածք որոնելով, ուստի այդ նպատակով գրեթե ողջ օրն անց է կացնում լեռներում: «Ցանկանում եմ, որ մոտակայքում աղբյուր լինի, գեղեցիկ տեսարան ունենա, ինչպես նաև բարձրությունը հարմարավետ լինի: Անասնապահության մասով առաջին հերթին խոսքը գնում է արցախյան ոչխարների մասին, որը հիանալի ցեղատեսակ է»,- նշել է Ստերլիգովը` հավելելով, որ Ղարաբաղի բնությունը զերծ է ցանկացած տեսակի թունաքիմիկատներից, ինչը հիանալի պայմաններ է ապահովում էկոֆերմայի համար: Աղբյուրի փոխանցմամբ` Ստերլիգովները Արցախ են տեղափոխվել ողջ ընտանիքով, այս պահին մնում են ընկերների մոտ, սակայն առաջիկայում պատրաստվում են մեծ առանձնատուն կառուցել: Աղբյուրը նկատում է, որ Ստերլիգովը իր ոճի մեջ է և մինչև վերջին պահը չի բացահայտում, թե որն է տեղափոխության պատճառը: Ըստ աղբյուրի` այդ մասին նույնիսկ հարազատները տեղյակ չեն: Անդրադառնալով Ստերլիգովի կնոջը` աղբյուրը նշում է, որ նա արդեն գտել է իր զբաղմունքը` ճիշտ նույնպիսի նորաձևության տուն, ինչպիսին ուներ Մերձմոսկվայում: