Բավ է պառակտվել
03-11-2015 16:09

Վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորները պատմել են դեպքի մասին

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները պատմել են վթարի մասին:  
Ուղևորներից մեկը պատմել է, թե ինչպես է շտապօգնության մեքենան իրեն հիվանդանոց տեղափոխել։ Այժմ տղամարդն իրեն նորմալ է զգում։ Տուժածը նաև նշել է, թե չգիտի, թե ինչո՞ւ է տեղի ունեցել վթարը։ 
Մեկ այլ տղամարդ, որը վնասվածքներ է ստացել, ասել է, որ հիշում է, թե ինչպես շրջվեց ավտոբուսը։ Նա նշել է, որ չի կարողացել դուրս գալ ավտոբուսից։ Տղամարդը պատմել է, որ իր հետ եղել է նաև մայրը, սակայն նրա վիճակի մասին այժմ ինքը տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ գիշերը Տուլայի մարզում ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել՝ Մոսկվա-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ։