Բավ է պառակտվել
11-01-2016 09:45

Նիհարեք սուրճի հետ

Ամանորյա տոներն ավարտվեցին և այժմ ճիշտ ժամանակն է վերականգնել կազմվածքը և ազատվել արձակուրդների ընթացքում հավաքած կիլոգրամներից: Ճիշտ և արդյունավետ նիհարելու համար անհրաժեշտ է մարզվել և հետևել որոշակի սննդակարգի: Այս ամենին զուգահեռ ձեզ օգնության կհասնի սուրճը: Մարզվելուց 45 րոպե առաջ ընդունած առանց շաքարավազի սև սուրրճը ձեզ հավելյալ էներգիա կտա, կօգնի ավելի էֆեկտիվ այրել ճարպերը: Սուրճը նաև լավացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչը շատ կարևոր է քաշի դեմ պայքարում: Այն կբարելավի ինքնազգացողությունը, իսկ մարզումներից հետո դուք ձեզ առավել կենսուրախ, առույգ ու թեթև կզգաք: Նիհարել ցանկացողների համար անփոխարինելի օգնական է կանաչ սուրճը: Ապացուցված է, որ փոքր-ինչ թթու համով այս ընմպելիքը հարուստ է վիտամիններով, միկրոէլեմենտներով, որոնք օգտակար են առողջությանը, վերահսկում են արյան մեջ շաքարի քանակը, օրգանիզմից հեռացնում են թունավոր նյութերը, շլակները, կարգավորում ախորժակը, վերացնում ստամոքսի հետ կապված խնդիրները, բարելավում մարսողական համակարգի աշխատանքը և իհարկե նպաստում արագ և անվտանգ նիհարելու գործընթացին: