Բավ է պառակտվել
07-09-2015 15:21

Խուճապի պատճառը տեղեկատվության պակասն էր

Հոգեբան Ռուբեն Աղզումցյանը այսօր անդրադառնալով սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում անցկացված «Շանթ 2015» զորախաղերին, ասաց, որ դրանք շատ կարևոր են և նույնիսկ ուշացած:
«Դա արվում է համապատասխան հմտություններ ձեռք բերելու, համակարգերի և հասարակության պատրաստվածությունը բարձրացնելու համար: Այս զորախաղերը պատահականություն չէին, և կապված չէին իրավիճակի հետ: Լավ է, որ դրանք սահմանային լարվածության արձագանք չէին, այլ նախապես պլանավորված պետական քաղաքականություն»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ սահմանային լարվածության հետ զուգորդված զորախաղերը և արտակարգ իրավիճակի դրությունը որոշակի խուճապային տրամադրություններ էին առաջացրել հասարակության շրջանում, Ռ. Աղզումցյանը նշեց, որ.
«Քիչ ինֆորմացիայի դեպքում մարդը սկսում է լրացնել բացը՝ իր մտքերով: Դա կարող է բարդ հոգեբանական իրավիճակի հանգեցնել, ինչպիսին են՝ տագնապը, խուճապը»:
Հոգեբանը նկատեց, որ խուճապային տրամադրությունից խուսափելու համար պետք է առաջին հերթին ակտիվ լիներ մեդիա համակարգը, որ նախապատրաստեր հասարակությանը և զորախաղերը տարատեսակ մեկնաբանությունների առիթ չդառնային:

Մարինե Բարսեղյան