Բավ է պառակտվել
23-10-2014 11:03

Ղրիմի և Հայաստանի միջև ուղիղ չվերթ կգործի

Ղրիմի և Հայաստանի միջև գործելու է ուղիղ ավիաչվերթ: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը: Պաշտոնյայի խոսքերով, նոյեմբերի 16-ից գործելու է Սիմֆերոպոլ - Երևան չվերթը, որն իրականացնելու է «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը: «Տոմսերի վաճառքն արդեն իրականացվում է և արդեն կան գնորդներ», - ասել է Ցուրկինը: Գործակալությունը նշում է, թե Ղրիմի ինքնորոշման հանրաքվեի արդյունքում դաշնային սուբյեկտի կարգավիճակով Ռուսաստանին միանալուց ի վեր սա լինելու է երկրորդ միջազգային չվերթը` Սիմֆերոպոլի օդանավակայանից:

Նշվում, թե ավելի վաղ ուղիղ չվերթ էր գործարկվել Սիմֆերոպոլի և Ստամբուլի միջև: