Բավ է պառակտվել
25-10-2014 10:30

Խոսքի ազատության առումով ի՞նչ կփոխեն նոր իշխանությունները

«Հայաստանում կա, հավանաբար, 20-30 հոգի, որոնք չեն ուզում, որ որևէ բան փոխվի, ավելի քիչ մարդ՝ որ ՀՀԿ-ն վերարտադրվի: 
Հավանաբար կան շատ մարդիկ, որոնք այնքան դժգոհ են իրենց սոցիալական վիճակից, որ իրենց համար միևնույնն է, թե ով և ինչպես է մեր երկիրը «թագավորելու», միայն թե այս իշխանությունը հեռանա: Սա ծայրահեղ էմոցիոնալ մոտեցում է, որը ոչ միայն չի բերում իշխանափոխության, այլև, ի վերջո, հանգեցնում է համընդհանուր ապատիայի: 
Մնացած մարդիկ հարցեր ունեն իշխանության հայտ ներկայացրած ընդդիմադիրներին կամ ոչ իշխանավորներին, որոնց իմաստը հետևյալն է. ի՞նչ եք դուք պատրաստվում անել: 
Մարդկանց տարբեր խմբերին, բնականաբար, տարբեր հարցեր են հետաքրքրում: Սկսեմ իմ մասնագիտական նեղ հետաքրքրություններից, որոնք, իհարկե, համազգային մասշտաբով գուցե այնքան էլ կարևոր չեն: Բայց որպես օրինակ, թերևս արժե այդ հարցը տալ: Արդյոք նոր իշխանությունների օրոք պահպանվելո՞ւ է խոսքի ազատության այն, հիմնականում անբավարար մակարդակը, որը կա այսօր, թե՞ վիճակը կվատանա: 
ՀԱԿ-ական և քոչարյանական քարոզիչների ներկայիս գործունեությունը, նրանց վերաբերմունքը ցանկացած, նույնիսկ թեթև այլակարծությանը, նրանց վիրավորանքներն ու պիտակները վստահություն չեն ներշնչում, որ վիճակն այս առումով մնալու է նույնը կամ, ինչն, իհարկե ավելի ցանկալի է՝ բարելավվելու է: 
Առաջին նախագահի հերսոտ ակնարկները «մարգինալնների», Դաշնակցության և նույնիսկ Րաֆֆիիի հասցեին նույնպես ինձ, ճիշտն ասած, լավատեսություն չեն ներշնչում»,-գրում է «Առավոտ»-ը: