Բավ է պառակտվել
10-11-2014 20:06

Վթար Շիրակի մարզում. կա 7 զոհ և մեծ թվով վիրավորներ

Այսօր` ժամը 19.18-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: shamshyan.com-ը հայտնում է, որ Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել են մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է առաջացել: Ըստ նախնական տեղեկությունների` կա 7 զոհ և մեծ թվով վիրավորներ: