Բավ է պառակտվել
17-10-2014 08:53

Մոսկվայում բանվորների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին

Մոսկվայի հարավ-արեւելքում բեռնատարը բախվել է բանվորների տեղափոխող ավտոբուսին, հայտնում է Gazeta.ru-ն։Ըստ աղբյուրի՝ վթարը տեղի է ունեցել մայրաքաղաքի Լեֆորտովո թաղամասում, վթարի հետեւանքով տուժել է 12 մարդ, եւս մի քանի մարդու բժիշկները շարունակում են զննել։ «06:36-ին Ավիամոտորնայա փողոցի 55 շենքի մոտ աշխատողներ տեղափոխող ավտոբուսը բախվել է ՄԱԶ մակնիշի բեռնատարի», - մեջբերում է աղբյուրը դեպքի վայրում օպերատիվ շտաբի ներկայացուցչի խոսքերը։ Աղբյուրը նշում է, որ տուժածների վիճակի մասին տեղեկություններ չկան։