Բավ է պառակտվել
14-10-2014 09:05

Դսեղում «ՎԱԶ-2106»-ն ընկել է ձորը. 47-ամյա վարորդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 03։29-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել ձորը. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Տեղում պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 38 ՕԼ 468պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդ Ա. Ղ.-ն (ծնվ.1967 թ.) տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդի դին և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին: